«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Եթե հայերն աշխարհից հարգանք, կարեկցանք և աջակցություն են ակնկալում, նախ և առաջ պետք է հարգեն իրենք իրենց

Եթե հայերն աշխարհից հարգանք, կարեկցանք և աջակցություն են ակնկալում, նախ և առաջ պետք է հարգեն իրենք իրենց
11.04.2025 | 16:11

Երբ կար Հայաստանում պետություն, կային նաև այդ պետության կողքին ամուր կանգնած արտաքին ուժեր, դաշնակիցներ, համակարգեր, ճշմարտության և արդարության ջատագովներ: Ի վերջո, հայոց պետության, հավատքի, պատմության, դարդ ու ցավի հանդեպ հարգանք կար, տեղ-տեղ նաև վառ արտահայտված կարեկցանք կար, երևացող ու չերևացող աջակցություն կար:

Երբ հայերը պետություն ունեին, Հայրենիք էին ազատագրում ու պահում, աշխարհն էլ այդ փաստի, այդ անասանելի ջանքերի նկատմամբ հարգանք ուներ: Երբ պետություն կար, Վատիկանը պատմության մեջ առաջին անգամ Հայ Առաքելական Եկեղեցուն իրեն հավասար քույր եկեղեցի էր ճանաչում, Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման պատարագ էր կազմակերպում, Գրիգոր Նարեկացուն հռչակում էր «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետ» ու Վատիկանի բակում Նարեկացու արձանն էր տեղադրում, բացում էր Վատիկանի գաղտնի արխիվն ու 7 հատորով տպագրում Հայոց ցեղասպանության մասին նյութերը:

Այս ամենն օդից չէր ընկել: Այս ամենը կար, որովհետև հայերն ունեին պետություն և պետական գործիչներ, որոնց երկար և համառ դիվանագիտական աշխատանքի արդյունքում կար այն, ինչն իսկապես հպարտության առարկա էր՝ ներսում և դրսում: Բայց սա ինչպես ասում են՝ նախորդ կյանքում էր: 2018-ին հայերը «դուխով» և «լավ ա լինելու» գոռալով՝ մերժեցին պետությունն ու իշխանության բերեցին անկիրթ փողոցայինների:

7 տարվա չպետության գրանցած ողբերգական արդյունքների մասին չծավալվենք, ամեն ինչ պարզ է: Ուղղակի արձանագրենք, որ չպետության վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլն ու նրա ԱԳ նախարարը (սեփական նամուսը կոմբիկերի հետ լափած դեսպաններ կոչվող թափոնների հետ միասին) վիճակը հասցրել են այնտեղ, որ Ադրբեջան պետությունը Վատիկանի հոգևոր համալսարաններից մեկի հետ համատեղ «ավղանագետների միջազգային կոնֆերանս է» կազմակերպում հենց Վատիկանում, որտեղ պետք է «գիտականորեն ներկայացվի», որ հազարամյակներով Արցախում ստեղվածն ու արարվածը ոչ թե հայերի, այլ աղվանների՝ «կովկասյան ալբանացիների» ժառանգությունն է: Պետք է քննարկվի, որ Գանձասարը, Ամարասն ու Դադիվանքը հայկական չեն:

Ըստ էության, Ադրբեջան պետությունը, փորձելով յուրացնել հայկական ժառանգությունը, իր խնդիրն է լուծում, իսկ Վատիկանին մեղադրելուց առաջ արձանագրենք, որ պատմության մեջ առաջին անգամ հենց վեցնոցն է Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի կազմում՝ ի լուր աշխարհի հայտարարելով նաև, որ հայկական չպետությունը հրաժարվում է ոչ միայն սեփական Հայրենիքից, այլև սեփական պատմությունից, ժառանգությունից ու ճշմարտությունից: Որովհետև եթե Ղարաբաղն Ադրբեջան է, ուրեմն Գանձասարն էլ ալբանական է: Ուստի Վատիկանը ցանկացած այլ միջազգային խաղացողի նման իրավունք ունի թքած ունենալ արժանապատվությունից հրաժարված Նիկոլի վրա ու հարաբերվել պետության հետ, ինչը և հաջողությամբ անում է: Հայերն իրավունք չունեն մարսելու չպետությունը, ստորացումը, հայրենադավությունն ու վարչապետի աթոռին շպրտած ապրանքին և ուրիշներից պահանջել հարգանք և կամ՝ կարեկցանք: Այլ հարց, որ Վատիկանը հարաբերվում է մի պետության հետ, որը քրիստոնեական խաչքարադաշտ է ոչնչացրել, բայց սա այլ խոսակցության և բարոյական հարթության հետ կապված այլ գործողությունների թեմա է:

Երբ Վոլտերին ասում էին՝ «կյանքը բարդ բան է», նա միշտ հակադարձում էր՝ «համեմատ ինչի՞»: Վատիկանա-ադրբեջանական այս խայտառակ «քեյսը» հերթական դրվագն է համեմատելու պետությունն ու չպետությունը, պետական մարդկանց ու փողոցային թափթփուկներին: Եվ եթե հայերն աշխարհից հարգանք, կարեկցանք և աջակցություն են ակնկալում, նախ և առաջ պետք է հարգեն իրենք իրենց, ուժ գտնեն իրենց մեջ ու պատմության աղբամանը նետեն չպետությունն ու դրա մարմնավորում նիկոլական ռեժիմը:

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հ.Գ.

Տարիներ առաջ հրապարակված այս տեսանյութում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպանը պաշտոնին հրաժեշտ տալու առթիվ պատմում է Վատիկանում հայկական դիվանագիտության կատարած աշխատանքի մասին: Ինչ էինք, ինչ դարձանք, որտեղ էինք, ուր հասանք…

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ